-
23.06.2020|
14:54
«Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն»՝ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
23.06.2020|
14:53
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը իր հայտարարությունում պնդում է. «Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը», փաստում են, որ «օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքը և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը»:
-
23.06.2020|
14:26
Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, թե սկսվել է իր հետ շփված անձանց «մասսայական բզբզում»։
-
23.06.2020|
14:22
Նայում եմ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի հարցազրույցը։ Իսկական մաստեր կլաս են ցույց տալիս մարդիկ, հստակ, իրավական հիմքով, փաստացի՝ առանց որևէ էմոցիոնալ ֆոն ստեղծելու։
-
23.06.2020|
14:16
Լսում եմ ՍԴ դատավորների ճեպազրույցները, ոչ մեկը նրանցից չանցավ կոռեկտության սահմանը, բոլոր հարցերին պատասխանում են օրենքներին եւ Սահմանադրությանը համահունչ, ամեն կերպ աշխատում են մնալ իրենց իրավասության շրջանակում եւ հարազատ մնալ ՍԴ դատավորի առջեւ օրենքով դրված կարգուկանոնին։
-
23.06.2020|
10:30
Բելառուսի իշխանության նյարդայնությունը ավելանում է՝ վերջին օրերին Մինսկում և շրջաններում կալանավորվել է մի քանի հարյուր մարդ: Նրանք բողոքում էին մի մարդու ձերբակալության դեմ, որ գուցե նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ամենալուրջ մրցակիցն է օգոստոսի 9-ին նշանակված նախագահական ընտրություններում, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Վիկտոր Բաբարիկոն, գրում է Ալեն Բարլյուեն Le Figaro-ում:
-
23.06.2020|
10:26
Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «չի բացառում» նախագահական նոր ժամկետով քվեարկվելու հնարավորությունը, եթե ընդունվի Սահմանադրության համապատասխան փոփոխությունը: Բացի այդ՝ նա կոչ է արել ոչ թե իրեն փոխարինողներ որոնել, այլ՝ աշխատել:
-
23.06.2020|
10:23
ասել է, որ «Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում» Լիբիայում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
-
23.06.2020|
10:22
Դեռևս 10-ը տարի առաջ Մեծ Բրիտանիայի էլեկտրաէներգիայի 40 տոկոսն առաջանում էր ածուխի շնորհիվ: Այսօր արդեն այդ տոկոսը հասցվել է զրոյի: Այս մասին տեղեկացնում է euromag.ru կայքը:
-
23.06.2020|
01:55
Վերջ։ Եվրոպական ֆուտբոլային բոլոր գերտերությունների առաջնություններն էլ մարտական ուղեգծում են։ Միակ բացառությունը կազմում է ֆրանսիականը, որտեղ, նկատի ունենալով կորոնավիրուսի մոլեգնումը, երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով որոշվեց չվերսկսել առաջնությունն ու թիմերի վերջնական դասավորության հարցում հիմք ընդունել տվյալ պահի դրությամբ որի որ տեղում գտնվելու փաստը։